Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բումերանգ՝ բնության օրենքներով

Բումերանգ՝ բնության օրենքներով
17.03.2025 | 17:53

Նկատե՞լ եք, որ ամեն անգամ, երբ ԱՄՆ -ը ռազմական հարված է հասցնում որևէ երկրի, երբ ԱՄՆ-ի պատճառով զոհեր է ունենում որևէ ժողովուրդ, անմիջապես բնությունը հարվածում է ԱՄՆ -ին։

Ամենաթարմ օրինակն էլ 1 օրվա է։

ԱՄՆ -ն սկսել է հարձակում Եմենի վրա, զոհվել է 9 մարդ, և նույն օրը ԱՄՆ -ում մեծ փոթորիկներ ու տորնադոներ են սկսվել, որոնց հետևանքով մահացել է այս պահին 16 մարդ։ Նշվում է, որ տորնադոն սպառնալիք է մոտավորապես 138 միլիոն ամերիկացու համար։

Նույն կերպ 2024-ի վերջին ԱՄՆ-ն աչք փակեց Սիրիայում կատարվող ահաբեկումների վրա և փաստացի օգնեց թուրքական ահաբեկչական ուժերին, որ իշխանություն զավթեն և սպանեն տասնյակ հազարավոր մարդկանց, անմիջապես ԱՄՆ -ում սկսվեցին ուժեղ փոթորիկներ և անտառային հրդեհներ՝ միլիոնավոր մարդկանց անտուն թողնելով, հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալով։

Հետաքրքիր երևույթ է բնությունը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8417

Մեկնաբանություններ